Կորոնավիրուսով վարակման դեպքերը հատել են 26 միլիոնի սահմանը
Կորոնավիրուսային համաճարակի բռնկման սկզբից ի վեր աշխարհում հայտնաբերվել է այս վարակի 26, 031, 410 դեպք: Այս մասին են վկայում ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 863,028 մարդ, միևնույն ժամանակ 17,291,874 հոգի վերականգնվել է:
Դեպքերի թվով Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատար։ Երկրում գրանցվել է COVID-19-ի 6,113,510 դեպք, մահացել է 185, 720 հիվանդ, բուժվել է 2,231,757 մարդ: Երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ ընդհանուր առմամբ գրանցվել է 3,997,865 դեպք, որից 123,780-ը՝ մահվան ելքով։ Միևնույն ժամանակ, 3,387,309 մարդ վերականգնվել է։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն աջակցում է միջազգային սահմանների բացմանը
- ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ պայքարի Շվեդիայի ռազմավարությունը
- Աշխարհի բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստվի իմունիտետ զարգացնելու համար. ԱՀԿ
- ԱՀԿ. Համավարակն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա
- ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով նորից վարակվելու հավանականությունը
- ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսային համավարակի ավարտի ժամկետը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան