«Մեզ թվում է, որ չեն բանակցում». բողոքում են ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները
Կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել են այն քաղաքացիները, որոնք ցանկանում են գնալ ՌԴ, սակայն սահմանափակումների պատճառով չեն կարողանում։
«Ոչ մի լուծում չի տվել կառավարությունը, չարտերային թռիչքներ են, ՌԴ քաղաքացիները կարող են գնալ։ Իրենք պետք է ասեն, կոնկրետ պատասխանեն, ասենք՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում այս վիճակն է հիմա, հնարավոր չէ բացել, ձեր գլխի ճարը տեսեք, մենք էլ մի կերպ ապրենք, մինչև լուծեն։ Մարդկանց ուղիղ ասեն այս վիճակն է, մարդիկ կգնան տուն, մտածեն՝ ինչ անեն»,- ասաց բողոքող քաղաքացիներից մեկը։
58 տարեկան մի կին նշեց, որ վեց ամիս առաջ է եկել Հայաստան ու չի կարողանում վերադառնալ։
«Խնդրում ենք, պահանջում ենք, թող ինչ-որ մի բան անեն, մենք գնանք, հասնենք մեր ընտանիքներին, ուղղակի անհնար է այստեղ արդեն գոյատևել»,- ասաց կինը։
Նա նշեց, որ ցանկանում է գոնե աշխատանքի անցնի, սակայն ոչ մեկ չի վերցնում աշխատանքի տարիքի պատճառով. «2-րդ կարգի հաշմանդամության թոշակ եմ ստանում, 30 հազար դրամ։ Չգիտեմ՝ գազի, լույսի համար վճարեմ, թե գոյատևեմ, իսկ այնտեղ նորմալ ապրում ենք։ Խնդրում ենք՝ մեր ձայնը լսեն, մի ճանապարհ բացեն, մեզ ուղարկեն մեր ընտանիքների մոտ»։
Բողոքող քաղաքացիներից մեկն ասաց, որ իրենք դիմել են ՀՀ ԱԳՆ, կառավարություն, ՀՀ-ում ՌԴ դեսպանություն։
«Դիմել ենք դեսպանություն, ասում են՝ մեր գործը չի, դիմեք ձեր կառավարությանը, կառավարությունից ասում են՝ մենք մեղավոր չենք, դիմեք ՌԴ դեսպանություն, ո՞ւր գնանք, կամ հետաձգում են՝ սպասեք ամսի 15-ին, 1-ին, 15-ին, 1-ին, ինչքա՞ն սպասենք։ Թող մի պաշտոնյա իջնի, ասի բանակցում ենք՝ ամիս 3-ին, 8-ին պարզ կլինի, թե ինչ է լինելու, կամ պարզ չի լինելու, պարզ չի լինելու կոնկրետ այսքան ժամանակ։ Կոնկրետ ժամկետներ ենք ուզում։ Մանկավարժ եմ, ո՞վ ինձ երկու ամիս աշխատանք կտա։ Բա ինչպե՞ս աշխատեմ։ Ամուսինս աշխատում է, գումար է ուղարկում, բայց մենակ ինչքա՞ն կարող է, չի հասցնում»,- ասաց բողոքող կինը։
Նա նշեց, որ դիմել են ՀՀ ԱԳՆ, ասել են՝ բանակցում են.
«Բայց մեզ ձեռք չի տալիս իրենց պատասխանը, ուզում ենք ստանալ կոնկրետ պատասխաններ, ասեն ժամանակահատված՝ այս օրը կբացի, թե ոչ, մենք գնանք սպասենք։ Մեզ թվում է, որ չեն բանակցում, եթե բանակցեին, ինչ որ մի պատասխան կասեին»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպիսին է ՌԴ և Չինաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար կարգը
- Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց թույլ տալ մեկնել ու միանալ իրենց ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան