Կառավարությունը դպրոցների համար 25 դրամով դիմակներ կգնի
«Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,- կառավարության նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ դիտողություն անելով օրակարգի չզեկուցվող 33-րդ հարցի վերաբերյալ:
Վերջինս նկատեց, որ այդ հարցը չի քննարկվել կոմիտեի նիստում:
Ըստ նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, նախագծով նախատեսվում է հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցներ գնել:
Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման համար, որից հետո միայն նախագիծը հաստատել:
Որոշմամբ նախատեսվում է 25 դրամով բժշկական դիմակներ գնել աշակերտների և ուսուցիչների համար:
Նախագծով նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և' աշակերտներին և դպրոցի անձնակազմին՝ մեկ անձին օրական նախատեսելով 3 մլ:
Գործադիրը նախատեսում է 1120 դրամով գնել մեկ լիտր ախտահանիչ հեղուկը: Ուսումնական հաստատություններին օրական կտրամադրվի մեկ լիտր քլոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան