«Համավարակը կանցնի, ամեն ինչ կլինի։ Այ քեզ բան։ Ողջամիտ». ԱԳ նախարարը՝ բողոքող քաղաքացիներին
«Հիմա մեզանից ի՞նչ եք ուզում»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների հետ հանդիպմանը, որոնք առավոտյան հավաքվել էին կառավարության շենքի մոտ։
«Հարցի լուծում»,- ասացին քաղաքացիները։
Նախարարն ասաց, որ կանոններ կան, որոնք հաստատել է Ռուսաստանը։ Բողոքողներն ընդգծեցին՝ ուզում են հայկական կողմը բանակցի, որպեսզի թույլ տան իրենց մեկնել ՌԴ։
«Այդ մարդիկ ունեն իրենց կանոնները։ Ասում եք՝ մեզ համար բացառություն անեն։ Այդ երկիրը բացառություն չի անելու, ինչպես մենք ենք շատ զգայուն Հայաստանում, որպեսզի այս կանոնները պահպանենք ու կանխենք համավարակը։ Դուք ասում եք՝ թողեք մենք գնանք։ Ժողովուրդ ջան գնացեք, բայց ձեզ չեն թողնելու, որովհետև այդ երկրի կանոններն են այդպես։ Մի քիչ ողջամիտ մտածեք։ Ասում եք՝ թողեք մենք գնանք։ Ո՞վ է ձեզ պահել, ո՞նց ենք պահել, գնացեք։ Դուք հիմա ուզում եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի կանոնի փոփոխությունը»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ ինքն ուղղակի չի կարող խոստանալ կամ կոնկրետ ասել, թե որ պահից այդ երկրում կանոնները կփոխվեն։
Քաղաքացու կոնկրետ հարցին՝ դիվանագիտական խողովակներով հնարավո՞ր են բանակցություններ, Զ. Մնացականյանն ասաց, որ ոչ միայն դիվանագիտական խողովակներով, այլ բազմաթիվ. «Երկխոսությունը գնում է, փորձում ենք իրար օգնել, թե ինչպես կարգավորել։ Բազմաթիվ իրավիճակներ են եղել։Ես ձեզ դատարակ խոսում չեմ տալու։ Համավարակը կանցնի, ամեն ինչ կլինի։ Այ քեզ բան։ Ողջամիտ։ Ողջամիտ։ Այդ երկրի կանոններն են, մենք էլ ունենք մեր կանոնները։
Խնդիրը ծանոթ է, հասկանալի է, բայց լուծումն անմիջապես առկա չէ, քանի որ լուծումը վերաբերվում է այլ երկրի որոշումներին։ Ոչ ՌԴ քաղաքացիներին թույլ չի տրվում։ Հիմա իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի կանոնը փոխվի։
Ազնիվ լինենք, հիմա հնարավոր չէ։Որևէ խոստում չեմ տալու, որովհետև սուտ կլինի, որ ձեզ որևէ խոստում տամ»։
Նախարարը նշեց, որ չի կարող հստակ ժամկետ նշել, թե երբ կլուծվի խնդիրը, բայց մեկ տարին շատ համարեց։
«Ինչքան արագ, այքան լավ, բայց ոնց խոստում տամ կոնկրետ ժամկետի առումով, եթե չեմ երաշխավորում»,- ասաց Զ.Մնացականյանը։
Նա նշեց, որ խնդրին ծանոթ են նաև կառավարությունում, Ազգային ժողովում։
Քաղաքացիներն ասացին, որ եթե հարցին լուծում չտրվի, հենց նախարարության դիմաց նստացույց են անելու։
Հարակից հրապարակումներ`
- «Մեզ թվում է, որ չեն բանակցում». բողոքում են ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները
- Ինչպիսին է ՌԴ և Չինաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար կարգը
- Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց թույլ տալ մեկնել ու միանալ իրենց ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան