«Հրապարակ». Հրահանգվել է բոլոր չկատարված խոստումները բացատրել կորոնավիրուսի համաճարակով
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրեցի, «Արմենիա» ՀԸ նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը «Թավշյա հեքիաթներ» անվանումով տեսաշար է սկսել, որտեղ բացահայտում է Նիկոլ Փաշինյանի այն խոստումները, որոնք 2 տարում կյանքի չեն կոչվել։
Երկու տեսանյութ արդեն հրապարակվել է, երրորդի անոնսն է հրապարակվել։ Մենք տեղեկացանք, որ արդեն 8 ֆիլմ նկարահանվել է, որոնք հերթով կհրապարակվեն։ Տեղեկացանք նաև, որ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է ուշադիր լինել, և եթե Մխիթարյանը փորձի նկարահանել հերթական չաշխատող հիմնարկը, չկայացած ձեռնարկը, դա բացատրեն կորոնավիրուսի համաճարակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան