Հայ-վրացական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով ձերբակալվել է Հնդկաստանի 3 քաղաքացի
Վրաստանում Հնդկաստանի երեք քաղաքացիներ ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Հետաքննության համաձայն՝ անցակետը շրջանցելով, օտարերկրացիները Վրաստանի տարածք են մուտք գործել Հայաստանից:
Քրեական գործը հարուցվել է «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը նախատեսում է ազատազրկում` չորսից հինգ տարի ժամկետով:
2020 թվականի սկզբից ի վեր 92 օտարերկրացիների մեղադրանք է առաջադրվել Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու համար: Այդ թվում՝ 35-ը Թուրքիայի քաղաքացիներ են, 9-ը՝ Հնդկաստանի քաղաքացիներ, չորսը՝ Իրանի քաղաքացիներ, չորսը՝ Պաղեստինի, մեկը՝ Մարոկոյի քաղաքացի, և ևս մեկը՝ Ալժիրի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա