Իրավապաշտպան. Վահե Գրիգորյանի համար ոչ թե իր մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարևոր, այլ իր անձնական բարեկեցությունը
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է՝ այն վերնագրելով ««Կացնային» վերաբերմունք»։
«ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակն են մտել, հավաքել անձնական իրերն ու ուղարկել նրան։ Այժմ չեմ ուզում անդրադառնալ, ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամի պատճառներին, դրանց օրինականությանը և այլն։ Նաև ենթադրենք, որ աշխատասենյակ մուտք գործելն ու այն, ըստ էության, «խուզարկելն» ու Ալվինա Գյուլումյանի անձնական իրերը հավաքելը բխում է օրենքի տառից։ Բայց չէ՞ որ գոյություն ունեն նաև չգրված, էթիկայի կանոններ, տարրական հարգանք անձի, մանավանդ իր մասնագիտական և մարդկային հատկություններով իրեն երբեք չարատավորած պաշտոնյայի նկատմամբ։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նշյալ գործողությունը կատարելու հրահանգ տվող Սամվել Առաքելյանը անձամբ ճանաչել և ջերմ հարաբերություններ է ունեցել Ալվինա Գյուլումյանի հետ, ապա այս պատմությունն ավելի քան անընդունելի է։ Լավ, միթե՞ հնարավոր չէր գոնե զանգահարել և զգուշացնել տիկին Գյուլումյանին, «վերևից» եկող հրամանի մասին և խնդրել գալ ՍԴ։
․․․Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի արագացված տեմպերով Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի «սեփականաշնորհմանը», ապա կարելի է ենթադրել, որ Վահե Գրիգորյանի համար ոչ թե իր մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարևոր, այլ իր անձնական բարեկեցությունը։ Թե՞, ես սխալվում եմ, գուցե ավելի հարմարավետ, աշխատասենյակում է գալիս մասնագետի ստեղծագործական մուսան, և միայն հին, նեղ, տարրական հարմարություններից , լուսավորությունից զերծ աշխատասենյակն էր պատճառը, որ Վահե Գրիգորյանն ավել քան մեկ տարի լինելով ՍԴ անդամ, ներեցեք՝ դատավոր, չէր կարողանում կենտրոնանալ, աշխատել և մասնակցել ՍԴ նիստերին․․․իհարկե, չմոռանալով իր տանջանքների համար բարձր աշխատավարձ և պարգևավճարներ ստանալ»,- գրել է իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում շարունակվում է ճգնաժամը, մինչդեռ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը զբաղված է աշխատասենյակի զավթմամբ. Իրավաբան
- Իրավաբան. Վահե Գրիգորյանի, Սամվել Առաքելյանի գործողություններում առերևույթ առկա են քր.օր.-ով նախատեսված արարքի հատկանիշներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին