Տնտեսություն 10:48 03/09/2020 Հայաստան

Հայաստանի տնտեսական անվտանգությունը վտանգվա՛ծ է. Իգոր Զարգարյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, խորհրդի անդամ, «Տնտեսություն» հանձնախմբի համանախագահ Իգոր Զարգարյանն հոդված է ներկայացրել  Հայաստանի տնտեսական անվտանգության վերաբերյալ։

«Հայաստանի հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում առկա ճգնաժամից արագ դուրս գալու հույսերը, մեղմ ասած, իրատեսական չեն։

Քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատՀՀ տնտեսական ցուցանիշների նկատվող անկման մասին շատ փորձագետներ իրենց կարծիքը հայտնելեն ևներկայացրել են համապատասխան թվեր, այս հոդվածում այդ տվյալները ես չեմ կրկնի:

Կարևոր է ՀՀ տնտեսության մեջ այսօրվա միտումներն ու իրողությունները հասկանալ այս տարվա մարտից ի վեր առաջացած իրական խնդիրների տեսանկյունից,իսկ ավելի ճիշտ՝ ապրիլից սկսած՝մինչ այսօր շարունակվող։

Արտադրության ծավալներըՀՀ-ում ապրիլին նվազել են մարտի նկատմամբ՝ 7,7%, մայիսին՝ ապրիլի նկատմամբ ՝ 3,2%, հունիսին՝ մայիսի նկատմամբ՝ 1,6%, հուլիսին՝ հունիսի նկատմամբ՝ 2,3%:

Շինարարության ծավալները՝ապրիլ-մարտ -51%, մայիս-ապրիլ -27%, հունիս-մայիս –23,3%, հուլիս-հունիս -19,5%:

Ծառայությունների ոլորտը՝ապրիլ-մարտ-16,8%, մայիս-ապրիլ –20,1%, հունիս-մայիս -16,2%, հուլիս-հունիս -21,6%:

Անկումը շարունակվում է թվարկած գրեթե բոլոր ուղղություններով․ հատկանշական է,որ հուլիսի արդյունքները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ երկրի տնտեսական համակարգին հետագայում ևսծանր փորձություններ են սպասվում։

Եթե այս իրավիճակն արդարացնելու համար բերենք համավարակի փաստարկը, ապա կարող ենք պնդել, որ ամբողջ աշխարհում նույնպես ծանր իրավիճակ է, և այս տեսակետից՝ Հայաստանն ամենավատ վիճակում չէ, իսկ սպասողական դիրք գրավելը տնտեսական անվտանգության ոչնչացման ճանապարհը կլինի։ Եթե պաշտպանողական միջոցների մշակման գործում ակտիվ չլինեն նրանք, որոնք պատասխանատու են ցանկացած երկրում իշխանության համար, ապա դա յուրաքանչյուր պետության անվտանգության խաթարման ճանապարհ է։

Հիշենք, որ Հայաստանում իշխանությունները թերագնահատել էին համաճարակի վտանգը, վարել ու վարում են պասիվտնտեսական քաղաքականություն ուգնում են օգնությանխոստումների «կեղծ» ճանապարհով, իսկ տնտեսությունըպետք է ստանար ուղղակի ֆինանսական ներարկումներ, այնինչ կարողացավ միայն արտոնյալ տոկոսադրույքով վարկեր ստանալ, այն էլ՝ ոչ բոլորը։

Ժամանակին համազգային հասարակական պաշտպանության չմտածված գործողությունների պատճառով, համաճարակի ազդեցությունների հետևանքով մենք գրեթե կորցրել ենք մի ամբողջ ճյուղ՝ զբոսաշրջությունը, որի վերականգնման համար անհրաժեշտ են տիտանական ջանքեր և միջոցներ։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը, ի դեմս իր առաջնորդների,ոչ միայն ուշադրություն էր դարձնում այդ սպառնալիքներին, այլև դրանց կանխմանև հաղթահարման լուծումներ էր առաջարկում։

Տնտեսության անկման արդյունքում, համապատասխանաբար, նվազել են հավաքագրվող հարկերի ծավալի ցուցանիշները, որը  կարող էհանգեցնել բյուջեի համալրման համար ավելի կոշտ ֆիսկալ միջոցների։

Իշխանություններն այսօրճգնաժամից արագ ելք են խոստանում, իսկ մենք իրականում կանգնած ենք տարվա արդյունքներով 5-10% տնտեսական աճի անկման շեմին։

Ի՞նչ է պետք անել այսօր՝

- բոլոր ոլորտների առանցքային ձեռնարկությունների և ներդրողների հետ երկխոսության միջոցով կազմակերպելմշտադիտարկումներ:

- կազմել ճգնաժամից դուրս գալու ևոլորտի աճի խթանման նպաստող
«ճանապարհայինքարտեզ»:

- ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում սկսել ֆինանսական ներդրումներ․ առաջին հերթին՝ այնտեղ, որտեղ հնարավոր է ունենալ մուլտիպլիկատիվազդեցություն հենց արդյունաբերության ներսում, անշուշտ, նաև համադաշնեցման այլ ոլորտների հետ համատեղ:

- պետության ներդրումները պետք է շարունակական և հիմնարար բնույթ կրեն հետևյալ ոլորտներում՝

ա) զբոսաշրջության բնագավառում այդպիսի ներդրումներ պետք է լինեն
ենթակառուցվածքներում, զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհներիկառուցման մեջաղբից տարածքների, տոտալ մաքրման ուղղությամբ, (առաջին հերթին այն տեղանքները, որոնք այցելում են զբոսաշրջիկները), ցուցիչները և տեղեկատվական տվյալները պետք է լինեն առնվազն 3 լեզվով,հասարակական սննդի վայրերը պետք է հագեցած լինեն թագաժահրից կանխարգելիչ բոլոր միջոցներով և բավարարեն պարենային անվտանգության բոլոր պահանջները:Գովազդել Հայաստանը, որպես թագաժահրի դեմ ակտիվորեն պայքարող և յուրաքանչյուր զբոսաշրջիկին լիովին հոգատարությամբ շրջապատող երկիր;

բ) ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում ևվերամշակող ձեռնարկություններում՝ պետությունից այդ հիմնարկների էկոլոգիական բաղադրիչի մեջ ներդրումներ կատարելու սկզբունքով՝ արդյունահանման և բազմակողմանի վերամշակման ծավալների ավելացմամբ,ինչպես նաև ապահովելով պետության ներդրումների երաշխավորված վերադարձ։

գ) գյուղատնտեսության մեջ՝ բարձրտեխնոլոգիական ինտենսիվ ագրոհամալիրի արագընթաց ստեղծման նպատակով խոշոր լոգիստիկ կենտրոնների և արտադրանքի երկարատև պահպանման վայրերի հետ, խոշոր ագրոընկերությունների մշակումն ու մանր, բայց առաջադեմ տնտեսություններին դոտացիա տրամադրելով:

դ) ավիացիայի ոլորտում՝ բեռնափոխադրող ինքնաթիռների ձեռքբերումկամ վարձակալություն՝ հիմնական երկրների շուկաներ Հայաստանի արտադրանքի անխափան առաքման համար:
Ոլորտների ցանկը կարելի է շարունակել, բայց ամենագլխավորը՝ արդյո՞ք նշված խնդիրներն իրագործելի են, և եթե ոչ, ապա ի՛նչն է խանգարում։

Տեսականորեն,ըստ էության, դրանք իրագործելի են, սակայն մեր պետության մեջ դրան խանգարում են ներկայիս գործող իշխանություններին բնորոշ հետևյալ գործոնները՝

- կոռուպցիայի դեմ պայքարը երկրում ստեղծել է վախի մթնոլորտ․ընդ որում՝ ոչ միայն կոռուպցիոներների մեջ, այլև, օրինակ, այն պաշտոնյաների շրջանում, որոնք կարո՛ղ են և պե՛տք է պատասխանատու որոշումներ կայացնեն պետության կողմից ձեռնարկություններին ֆինանսական կամ այլ աջակցություններ ցուցաբերելու դեպքում:

  - պոպուլիստական քաղաքականությանը և իշխանությունների հռետորաբանությանը չհամապատասխանող օրենսդրական ակտերի ընդունումը կամ արգելափակումը։

- ճգնաժամային արդի գործընթացների հաղթահարման ուղղությամբ պրոակտիվ դիրքորոշման բացակայությունը:

- «հեռացողգնացքի» վերջին վագոն նետվելու ակնհայտ միտումը, երբ անհրաժեշտ է անհետաձգելի  հիմնարար հակաճգնաժամային որոշումներ կայացնել;

- ընդդիմախոսներին լսելու և ընկալելու ունակության բացակայությունը:

- երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրերի և կայուն, բարեկեցիկ կամ ճգնաժամային իրավիճակներում կառավարության գործողությունների հնարավոր նախապատրաստված սցենարների բացակայությունը։

- պոպուլիստականքաղաքականությունը և այսրոպեական խնդիրների հարթումը, բայց ոչ հիմնարար պատասխանատու լուծումների ունակությունը,

- պետական կառավարման տարբեր ոլորտներում ղեկավարների լիարժեք բարձր մասնագիտականթիմի բացակայությունը(որոշ բացառություններով մի շարք նախարարություններում):

Թվարկված բոլոր գործոններն իրական վտանգ են ներկայացնում Հայաստանի տնտեսական անվտանգությանը։

«Ազգային օրակարգ» կուսակցությունն իր մշակած աշխատանքային ծրագրում և գործողություններում մշտապես առաջնորդվում է ՀՀ այսօրվա պետությունը տնտեսական անվտանգության կայուն համակարգով, ժամանակակից և բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու նպատակներով: Եվ դրան կարելի է հասնել այն դեպքում, երբ իշխանության ղեկին կգտնվեն բարձր կարգի մասնագետներ, որոնք ոչ միայն կունենան փորձառություն, այլև  կգիտակցեն ժողովրդի առջև իրենց գործողությունների համար պատասխանատվությանմասին և բաց կլինեն բոլոր ուժերի առջև, որոնք նպատակ ունեն ապրել և արարել անբաժան սև–սպիտակ հասարակության մեջ»,- հոդվածում գրել է Իգոր Զարգարյանը։ 



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}