Իրավաբան. Վահե Գրիգորյանի, Սամվել Առաքելյանի գործողություններում առերևույթ առկա են քր.օր.-ով նախատեսված արարքի հատկանիշներ
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը զբաղեցրել է ՍԴ դատավորի պաշտոնից ազատված Ալվինա Գյուլումյանի աշխատասենյանը, գրում է.
«Վահե Գրիգորյանի կողմից Ալվինա Գյուլումյնաի աշխատասենյակը զավթելու դեպքի առընչությամբ պետք է հստակ արձանագրվի հետևյալը․
Անձի, տվյալ դեպքում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի զավթումը նրա մասնավոր կյանքին միջամտող գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը և ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը:
Գյուլումյանի աշխատասենյակում կարող էին գտնվել թանկարժեք իրեր, որոնք անձնապես պատկանում են իրեն, աշխատասենյակում գտնվող գույքը և աշխատանքային տեխնիկան նյութաիրավական պատասխանատվության պայմանագրի հիմքով հանձնված է Գյուլումյանին և դրանց վնասման և այլնի դեպքում պատասխանատվություն կրում է բացառապես Ալվինա Գյուլումյանը։
Արդյոք այս հարցերը համակողմանիորեն ուսումնասիրվել է ՍԴ աշխատակազմի ղեկավարին փոխարինողի կողմից, ով ջանասիրաբար ՍԴ ինքնահռչակ նախագահին հատկացրել է գործող դատավորի աշխատասենյակը՝ չգիտեմ, բայ այն, որ Վահե Գրիգորյանի և ՍԴ աշխատակազմի ղեկավարի փոխարինող Սամվել Առաքելյանի գործողություններում առերևույթ առկա է քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ կարծում եմ աներկբա է»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Ղազարյան. Վստահ եմ, որ ՍԴ դատավորները ՄԻԵԴ-ում կշահեն
- Սիրանույշ Սահակյան. ՄԻԵԴ-ը հանձնառել է ՍԴ նախագահի ու դատավորների գործի անհապաղ քննություն
- Ալվինա Գյուլումյան. Իմ մտքով չի անցել անաչառությունս կասկածի ենթարկել և որևէ իշխանավորի բան խնդրել. «Ազատություն»
- Ալվինա Գյուլումյանն այսօր գնացել է աշխատանքի
- Բադասյան. ԱԺ ընդունած օրենքը վերաբերվում է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին