Միխայիլ Եֆրեմովն ընդունել է իր մեղքը
Դերասան Միխայիլ Եֆրեմովն ընդունել է իր մեղքը հունիսի 8-ի գիշերը Մոսկվայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում։ Նա այդ մասին հայտարարել է դատարանի դահլիճում։ Այս մասին գրում է «Новая газета»-ն։
Դատախազն ասել է, որ վթարի մեջ Էֆրեմովի մեղավորությունն ապացուցված է, և դատարանին խնդրել է նրան դատապարտել 11 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում:
«Մեղմացուցիչ հանգամանքներ չեն պարզվել: Մեղադրող կողմի խորին համոզմամբ, մենք անկեղծ զղջում չենք տեսել», - նշել է դատախազը:
Օգոստոսի 31-ին Եֆրեմովն առաջին անցում ցուցմունք էր տվել դատարանում, ասել, որ իրեն մեղավոր չի համարում, քանի որ «ոչինչ չի հիշում»։
«Իհարկե, իմ մեղքը կա։ Ես հարբածության մեջ եմ մեղավոր, բայց ես չեմ ստանձնելու ամբողջ մեղքը Հոկտեմբերյան հեղափոխության և Հայրենական մեծ պատերազմի համար»,- ասել էր դերասանը դատարանում։
Դերասանի փաստաբան Էլման Փաշաևը պնդում էր, որ թմրանյութերի, ալկոհոլի և ուժեղ քնաբերների ազդեցության տակ իր հաճախորդը կորցրել է իր հիշողությունն իրադարձությունների մասին, որոնք եղել են մահվան ելքով պատահարի օրը:
Ավտովթարի հետևանքով մահացել է ֆուրգոնի վարորդը, որի մեքենային էր բախվել Եֆրեմովի մեքենան հանդիպակաց գոտում: Դերասանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 4-րդ մասով՝ երթևեկության կանոնների խախտում անձի կողմից հարբած վիճակում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժել է Եֆրեմովին հոգեբույժների մոտ ուղարկելու խնդրանքը
- Համացանցում հայտնվել են Եֆրեմովի դատին մասնակցելու տոմսեր
- Եֆրեմովի փաստաբանը դատարան կներկայացնի դերասանի անմեղության ապացույցները
- Եֆրեմովի մասնակցությամբ վթարի հետևանքով մահացած Զախարովի ընտանիքը չի ընդունել դերասանի ներողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին