Կրթություն, գիտություն 10:41 03/09/2020 Հայաստան

Համավարակի օրերը լավագույն ժամանակաշրջանն են եղել Հայաստանի կրթական համակարգում. Սուրեն Ալոյան

Համավարակի օրերը լավագույն ժամանակաշրջանն են եղել Հայաստանի կրթական համակարգում վերջին 30 տարվա ընթացքում, երբ մանկավարժները՝ երիտասարդից մինչև ավագ սերնդի ներկայացուցիչ, հաշված օրերի ընթացքում աշակերտների հետ միասին սովորեցին հեռավար կրթության տեխնոլոգիաները։ Այս գնահատականը «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշարջանում» նախագծի շրջանակում ներկայացրել է  «Դասարան» կրթական ծրագրի (dasaran.am) հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը։ Այս մասին հայտնում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունւց։ 

Նրա տվյալներով՝ Հայաստանում աշխատում է 34,7 հազար ուսուցիչ, որոնց 45 տոկոսը 51 և ավելի տարեկան են։ «Համակարգիչը նրանց համար խնդրահարույց էր։ Եթե նախկինում ուսուցիչների մեծ մասը չգիտեր, թե Google-ն ինչ է, այսօր նրանք ձեզ ցույց կտան արդեն բազմաթիվ հարթակներ, որոնցից նրանք օգտվում են, դասեր են վերցնում, ուղարկում աշակերտին։ Ու ամենաուրախալին այն է, որ դա դուր էր գալիս նրանց, նրանք վերջապես ազատ էին իրենց ընտրության մեջ. ոչ ոք նրանց չէր դրել սահմանափակման մեջ, չէին ասում՝ այս ծրագրով, այս ժամին սա պետք է սովորեցնես։ Ուսուցիչն ազատ էր, և օգտագործում էր լայն կրթական հորիզոնն իր դասը ձևավորելու համար»,- նշեց «Դասարան»-ի ղեկավարը։

Համավարակի օրերի դասապրոցեսին լայնորեն ներգրավված են եղել նաև ծնողները, որոնք, Սուրեն Ալոյանի խոսքով, տնից հետևում էին դասապրոցեսին և հասկացան, թե ինչ ծավալի աշխատանք է կատարում ուսուցիչը, ինչպիսին են իրենց երեխաները դասարաններում, ինչպես են իրենց դրսևորում։

Պատասխանելով հարցին, թե «Դասարան»-ը համավարակի օրերին ինչպես նպաստեց Հայաստանում հեռավար կրթության զարգացմանը, նա նշեց, որ այն դեռ 2019-ի դեկտեմբերից սկսեց ներդնել LMS համակարգը (Learning Management System), ինչպես նաև միակն էր Հայաստանում, որ համագործակցություն սկսեց Zoom-ի հետ, և ինտեգրեց այդ հարթակը dasaran.am-ին։ Դրա շնորհիվ այդ կայքի օգտատեր ուսուցիչը պետք է ընդամենը բացեր կոնֆերանս-զանգը, և նրա բոլոր աշակերտները ծանուցում էին ստանում, որ ուսուցիչն որոշակի ժամին իրականացնելու է կոնֆերանս-զանգ։

Ուսուցիչը հնարավորություն ուներ նյութեր, տեսադաս պատրաստել, այն և օժանդակող նյութերը տեղադրել dasaran.am-ում, հետո տեղադրել հարցաշար, որպեսզի ավտոմատ վերլուծության միջոցով հասկանա, թե օրվա դասը որքանով է ընկալվել աշակերտների կողմից։ Դրանից հետո ուսուցիչը տալիս էր տնային հանձնարարություն dasaran.am-ի «Օրագիր» բաժնում. ընտրում էր դասը, հավելյալ նյութերը, հղումը կցում էր և ուղարկում տնային հանձնարարությունը։

Բացի այդ, «Դասարան»-ը մարտին գործարկեց իր ծրագրի մոբայլ տարբերակը։ «Երբ մարտին դասապորցեսը դադարեցվեց, «Դասարան»-ն ուներ պատրաստի այնպիսի գործիք, որը հետագայում ճանաչվեց լավագույն աշակերտական հեռավար կրթության և կառավարման համակարգ աշխարհով մեկ՝ համեմատվելով Lego Education, Dicovery, Power School ընկերությունների բրենդերի հետ»,- ընդգծել է Սուրեն Ալոյանը։

Նա անդրադարձել է դպրոցների հետ համագործակցության շրջանակին՝ նշելով որ «Դասարան» ծրագրում դպրոցների լայն ընդգրկումն ապահովելու նպատակով դեռ 2016-ի նոյեմբերին այն ժամանակ կրթության և գիտության նախարարության հետ կնքվել է հուշագիր։

«Մենք համագործակցել ենք Հայաստանի և Արցախի բոլոր հանրակրթական դպրոցների հետ։ Այս պահին նույնպես շարունակում ենք մեր համագործակցության առաջարկը ներկայացնել բոլոր հանրակրթական դպրոցներին»,- տեղեկացրել է ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը պետք է շահագրգռված լինի, որ յուրաքանչյուր դպրոց լիարժեք կիրառի «Դասարան»-ի հնարավորությունները, քանի որ ծրագրի հավաքագրած տվյալների հսկայական շտեմարանը պետությանն անհրաժեշտ է տվյալահեն քաղաքականություն մշակելու համար։ Այդ շտեմարանի շնորհիվ է, որ կարելի է պատկերացում կազմել, թե ինչու է որևէ մարզի առաջադիմությունը որոշակի առարկայի գծով ավելի բարձր, կամ, ընդհանրապես, Հայաստանի աշակերտների որ մասի առաջադիմությունն է բարձր բնագիտական կամ հումանիտար առարկաների գծով։

Սուրեն Ալոյանը հավաստել է, որ «Դասարան»-ի տվյալները թարմացվում են իրական ժամանակի ռեժիմում։

«Երբ ծրագրի յուրաքանչյուր շահառու՝ ուսուցիչ կամ դպրոցի տնօրեն, ով ունի հասանելիություն և իր աշխատանքային միջավայրը մեր կայքում, որևէ նոր տեղեկատվություն է մուտքագրում, համակարգն ավտոմատ անմիջապես վերլուծում է և իրական ժամանակի ռեժիմում առաջարկում նոր տվյալները։ Այդ պահին, օրինակ, հեռախոսով կարող ես տեսնել, որ որևէ դպրոցից աշակերտը տեղափոխվեց մեկ այլ դպրոց, կամ այս օրվա դրությամբ քանի աշակերտ է մարզերից գնացել Երևան՝ իրենց կրթությունը շարունակելու»,- պարզաբանել է Սուրեն Ալոյանը։

Անդրադառնալով dasaran.am այցելությունների ցուցանիշին՝ նա հայտնել է, որ եթե նախկինում լինում էր օրական 200-300 հազար այցելություն, ապա համավարակի ժամանակաշրջանում և հեռավար դասերի շրջանակում, երբ դպրոցների մեծ մասն օգտագործում էր «Դասարան»-ի  հնարավորությունները և ծրագրի շրջանակում գեներացվեց 41 հազար տեսադաս, այն ունենում էր վայրկյանում 60-70 հազար այցելություն 8-10 ժամի հատվածում։

«Այցելությունների թիվը հասնում էր օրական 700-800 հազարի։ Բիզնեսի տեսանկյունից, կարելի է ասել, որ սա հեռավար կրթության կամ LMS՝ մեր համակարգերի ժամանակաշրջանն էր ամբողջությամբ, առցանց հարթակների և հատկապես կրթական ծառայությունների համար թռիչքային ժամանակաշրջան էր։ «Դասարան» հարթակով սկսեցին հետաքրքրվել աշխարհի բազմաթիվ վայրերում, այն բազմաթիվ անվանակարգեր շահեց այս կարճ ժամանակաշրջանում աշխարհի մակարդակով, որովհետև կարողացել էր ստեղծել մեկ միասնական համակարգ, որը ամբողջ պետություն է ծածկում»,- ընդգծեց ծրագրի ղեկավարը։

Նա կարևորել է dasaran.am-ի տեղեկատվական անվտանգության ապահովումը՝ նշելով, որ ծրագիրը տվյալների, սերվերների, համակարգային անվտանգության ոլորտներում նախատեսում է համագործակցել «Կասպերսկի»- ընկերության հետ՝ որպես կիբեռպաշտպանության լավագույն լուծումների մատակարարի։

«Դա բավական լուրջ հարց է, որովհետև «Դասարան»-ն այսօր Հայաստանում տվյալների ամենամեծ տվյալների շտեմարան հավաքագրող և վերլուծող կառույցներից մեկն է։ Մենք այս պահի դրությամբ ունենք 1,2 մլն գրանցված բաժանորդ։ Եվ երբ 2019-ի սկզբին ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վարույթ բացեց «Դասարան»-ի նկատմամբ՝ ուսումնասիրելու, թե որքանով են անվտանգ այն բոլոր տվյալները, որոնք մենք այնտեղ պահպանում ենք, պարզվեց, որ այն, հանդիսանալով նաև Եվրամիության գործընկեր, համապատասխանում է անվտանգության բարձր միջազգային պայմանների»,- տեղեկացրել է Սուրեն Ալոյանը՝ նկատելով, որ, մասնավորապես, Ապրիլյան պատերազմի օրերին dasaran.am-ը կարողացել է դիմակայել հզոր DDoS-գրոհների։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}