Հատուկ ծառայությունների հակերները կոտրել են Վրաստանի Լուգարի լաբորատորիայի համակարգչային բազան
Սեպտեմբերի 1-ին օտարերկրյա հատուկ ծառայություններից մեկի հակերները կիբերհարձակում են իրականացրել և կոտրել են Վրաստանի առողջապահության նախարարության և Թբիլիսիի մերձակայքում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան առողջության պահպանման հետազոտական կենտրոնի տեղեկատվական համակարգը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հինգշաբթի նման հաղորդում է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն:
«Այս փուլում հավաքված ապացույցների համաձայն՝ կիբերհարձակումը իրականացրել է օտարերկրյա պետություններից մեկի հատուկ ծառայությունը», - ասված է նախարարության հայտարարության մեջ:
«Նախարարության կենտրոնական գրասենյակի և դրա կառուցվածքային ստորաբաժանումների, ներառյալ Թբիլիսիի մերձակայքում գործող Ռիչարդ Լուգարի անվան հասարակական առողջության հետազոտական կենտրոնի վրա կիբերհարձակման նպատակը, բազաներում պահվող տվյալների՝ նաև համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ կարևոր տեղեկության ապօրինի յուրացումն ու օգտագործումն է»,- նշվում է զեկույցում:
Ըստ ՆԳՆ-ի, ապօրինի կերպով ստացված տեղեկատվության մի մասը վերբեռնվել է արտասահմանյան կայքերից մեկում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ այդ կայք է ներբեռնվել ակնհայտորեն կեղծված փաստաթղթեր՝ հասարակությանը խաբելու և մոլորեցնելու համար համար:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել երկրի առողջապահության նախարարության համակարգչային ցանց անօրինական ներթափանցման դեպքի առթիվ: Մոտ ապագայում նախարարությունը կապվելու է գործընկեր երկրների համապատասխան ծառայությունների հետ` խնդրելով օժանդակել կիբերհարձակման հետաքննության հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա