Բելառուս հեռուստահաղորդավարը 10 օրով կալանավորվել է բողոքի ցույցերին մասնակցելու համար
Բելառուս հայտնի հեռուստահաղորդավար Դենիս Դուդինսկուն Մինսկի դատարանը դատապարտել է 10 օրվա վարչական կալանքի՝ չարտոնված բողոքի ակցիային մասնակցելու համար:
«Դուդինսկու գործն արդեն քննվել է, նշանակել են տասօրյա վարչական կալանք, - Ռիա նովոստիին ասել է Մինսկի Պերվոմայսկի շրջանի դատարանի նախագահը:
Նյուզ.ռու-ն գրել էր, որ Բելառուսում երկու հայտնի հեռուստահաղորդավարներ Դենիս Դուդինսկին և Դմիտրի Կոխնոն բերման էին ենթարկվել Մինսկում ցուցարարներին աջակցելու համար:
Երկու շոումեններն էլ հիմնականում զվարճանքի հաղորդումներ էին անցկացնում «Белорусь1» и ОНТ պետական հեռուստաալիքներով:
Դմիտրի Կոխնոյի պատժի մասին դեռ տեղեկություններ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում ձերբակալվել են երկու հայտնի հեռուստահաղորդավարներ
- Բելառուսում ակցիայի ևս 80 մասնակից է ձերբակալվել
- Ռուս դիվանագետները չեն ծրագրում հանդիպումներ բելառուսական ընդդիմության հետ
- Լուկաշենկոն խոստացել է կանխել քաղաքացիական պատերազմը Բելառուսում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին