ՍԴ-ում շարունակվում է ճգնաժամը, մինչդեռ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը զբաղված է աշխատասենյակի զավթմամբ. Իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Ինչպես գիտենք Սահմանադրության վերջին փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանում առկա է իրական ճգնաժամ (ժամկետներին առնչվող տվյալները փոքր ինչ շեղումներ կարող են տալ ՝ հաշվի առնելով, որ դիմումների մուտքագրման օրերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով աշխատակարգային կամ դատական կազմի որոշումների կայացման միջինացված ժամկետները), մասնավորապես՝
պաշտոնավարումը դադարած երեք դատավորների 14 գործերը չեն մակագրվել այլ դատավորների: Ընդ որում, դրանք այլևս չեն կարող վերամակագրվել, քանի որ ՍԴ մասին օրենքով նշված գործողությունը կատարելու համար նախատեսված է եղել 21 օր, որն արդեն իսկ անցել է (ի դեպ, օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ ժամկետն անցած է եղել):
12-14 գործով անցել են քննության վերջնաժամկետները /(այդ թվում՝ սկզբնական եռամսյա ժամկետը, որը չի երկարաձգվել, ուստի չի էլ կարող երկարաձգվել հետագայում):
25 գործով անցել են նշանակված նիստերի դատաքննության օրերը:
Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է որ այս գործերից շատերը մնացել են առկախված, ինչու ոչ՝ դուրս են եկել ՍԴ օրակարգից: Արդյունքում, խախտվել են բազմաթիվ դիմումատուների իրավունքներ, վտանգվել է բազմափիվ միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացը, որոնք կենսական նշանակություն ունեն պետության համար(այդ թվում՝ ֆինանսական առումով): Բացի այդ, նշված իրավիճակը պետության համար կարող է ստեղծել լրջագույն ֆինանսական բեռ, եթե հանկարծ շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք դիմեն ՄԻԵԴ՝ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի, մասնավորապես՝ գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման համատեքստում:
Իսկ ինչ են անում իշխանությունները: Նշված անձինք, ովքեր երկրի միակ օրակարգը կառուցել էին ՍԴ «ճգնաժամը» լուծելու շուրջ՝ կասկածի տակ դնելով նաև երկրի հեղինակությունը, իրական ճգնաժամի պայմաններում մատնվել են անգործության և նույնիսկ չեն բարեհաճում օրենսդրական կարգավորումների միջոցով առկա իրական ճգնաժամը հարթելու փորձ անել:
Դե իսկ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն էլ, ով պարբերաբար առաջարկներ էր անում իշխանության տարբեր թևերին ու մուննաթ գալիս այդ առաջարկները լիովին չիրացնելու համար, այս անգամ զբաղված է շատ ավելի կարևոր գործով՝ ծածուկ կերպով մեկ այլ դատավորի աշխատասենյակի զավթմամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Վահե Գրիգորյանի, Սամվել Առաքելյանի գործողություններում առերևույթ առկա են քր.օր.-ով նախատեսված արարքի հատկանիշներ
- Արա Ղազարյան. Վստահ եմ, որ ՍԴ դատավորները ՄԻԵԴ-ում կշահեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին