«Ես չեմ պահում ձեզ, թույլ եմ տալիս՝ գնացեք». Ալեն Սիմոնյանը բողոքող քաղաքացուն
«Հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, մինչև չավարտվի, երկիրը չեն բացի։ Օդային էլ՝ Ռուսաստանն ասում է՝ իմ մոտ համաճարակ է, եթե Հայաստանից նույնիսկ ընդունի, մյուսներին ի՞նչ է ասելու։ Իրականությունն այն է, որ ռուսներն ու վրացիները չեն թողնում »,- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց՝ չհավատալ որևէ մեկին, ով կասի, որ «հեսա այդ հարցը լուծելու է». «Կգան, ձեզ խոստումներ կտան, կասեն՝ բա դե որ ուզենան, կանեն։ Ի՞նչ է նշանակում որ ուզենան կանեն։ Ես Ռուսաստանի իշխանության վրա լծակ չունեմ, որևէ մեկը լծակ չունի, որ ստիպի»։
«Այդ հարցը մեր ձեռքը չէ։ Հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով, փորձում ենք վերականգնել չվերթները, ոչ միայն ձեզ համար, այլ որ մարդիկ գան այստեղ, առևտուր լինի, փող մտնի երկիր, հյուրանոցները դատարկ են»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա բողոքող քաղաքացիներին առաջարկեց սպասել՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է գոնե ՌԴ հետ չվերթները բացել։
«Ես չեմ պահում ձեզ, թույլ եմ տալիս, գնացեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը բողոքող մի քաղաքու։
«Բանակցենք, մենք գնանք, հասնենք մեր երեխաներին»,- ասաց կինը։
«Բանակցում ենք, հիմա չեն համաձայնվում»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահը։
«Այնպիսի բան չկա, որ անհնարին լինի»,- պատասխանեց քաղաքացին։
«Ենթադրում եմ՝ շատ երկար չի տևելու, մեկ ամսում գոնե ռուսների հետ կկարողանանք անել, վրացիների հետ չենք կարողանալու»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ փոխնախագահը կհորդորի կառավարության ներկայացուցչին հանդիպել բողոքող քաղաքացիների հետ
- Կարելի՞ է ընտանիքներին բաժանել կորոնավիրուսի պատճառով. բողոքի ակցիա
- «Համավարակը կանցնի, ամեն ինչ կլինի։ Այ քեզ բան։ Ողջամիտ». ԱԳ նախարարը՝ բողոքող քաղաքացիներին
- «Մեզ թվում է, որ չեն բանակցում». բողոքում են ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան