Մակինյան. Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը վերամակագրվել է երրորդ դատավորին
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացնում է, որ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը երկու շաբաթվա ընթացքում արդեն երրորդ դատավորին է մակագրվում։
Ֆեյսբուքյան իր էջում Մակինյանը մանրամասնել է.
«Ռուսական հայտնի ասացվածքն ասում է՝ "Кто ищет-тот всегда найдет":
Երկու շաբաթ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն դատախազությունը հետ էր վերցնել ներկայացված միջնորդությունը։
Դրանից հետո իրավապահ մարմինները, չկատարելով որևէ քննչական գործողություն, սպասել էին, մինչ անցնի երկու շաբաթ, և նորից մուտք էին արել պարոն Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Սկզբում այն մակագրվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ում կողմից երեկ նշանակված նիստն անհասկանալի պատճառով չկայացավ։ Իսկ այսօր՝ ժամը 17:00-ին, հայտնի դարձավ, որ նշված միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Հարց։ Արդյո՞ք օբյեկտիվ դիտորդը տեսնում է ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որևէ ողջամիտ հիմք»։
Հարակից հրապարակումներ`
- Քննչականը հետ է վերցրել Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
- Փաստաբան. Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել Մինասյանի գործով դատախազության բողոքը
- Փաստաբան. Մերժվեց Միքայել Մինասյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին