Մոսկվայի քաղաքապետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ պատվաստվել է COVID-19-ի դեմ նոր պատվաստանյութով։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ մանրամասնելով, որ տեսակապով հանդիպման ժամանակ Պուտինն է այդ հարցով դիմել Սոբյանինին։
Մոսկվայի քաղաքապետը նշել է, հակառակ դեպքում իր համար դժվար կլիներ քարոզչություն ծավալել ռուսական պատվաստանյութի վերաբերյալ, քանի որ ռուսների գրեթե կեսը կասկածներ ունի թե պատվաստանյութի, թե պատվաստվելու վերաբերյալ։
Քաղաքապետի խոսքով, ինքը նման քայլի գնացել է, որպեսզի համոզվի, որ այս իրավիճակում ստեղծվել է հնարավորության պատուհան, որ Ռուսաստանում ստեղծվել է լավ պատվաստանյութ։
Սոբյանինը մանրամասնել է, որ պատվաստումից հետո ջերմության բարձրացում չի ունեցել։
«Կարելի է ասել, որ պրակտիկորեն որևէ հետևանք չեմ զգացել։ Միակ բանը, որ եղել է, ոչ ուժեղ գլխացավն էր, կես օր տևած ինչ-որ ծանրություն, այնպիսին, ինչպիսին լինում է գրիպի դեմ պատվաստվելուց հետո»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծող ռուս գիտնականները ներառվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
- Ղազախստանը ավելի քան 2 միլիոն ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութ ձեռք կբերի
- Չինաստանը գնահատել է COVID-19-ի դեմ առաջին՝ ռուսական պատվաստանյութը
- ՌԴ-ն սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը
- Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին