Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության գործում ներգրավված ԱԻՆ աշխատակիցները պարգևատրվել են
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօրվա խորհրդակցությունը մեկնարկել է նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական խոսքով: Գերատեսչության ղեկավարն աշխատակիցներին մաղթել է հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ հաջողություններ։
ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար, Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից Ֆելիքս Ցոլակյանը պետական պարգևներ է հանձնել և շնորհել կոչումներ։
Նախարարությունից մանրամասնում են, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հակոբ Յուրիկի Սարգսյանը և Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վահան Վլադիմիրի Փիրումյանը:
Արիության մեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ավագ ենթասպա Նարեկ Լորիսի Աղասյանը և ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փրկարարական ծառայության սերժանտ Վահե Սերոժի Գրիգորյանը:
Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ենթասպա Սերգո Սեյրանի Պետրոսյանը և ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի վարորդ-հրաձիգ, փրկարարական ծառայության ավագ սերժանտ Արմեն Անդրանիկի Մակարյանը:
Խրախուսվել են 548 աշխատակիցներ՝ պատվոգրերով, շնորհակալագրերով, հուշանվերներով, ինչպես նաև պատվավոր, վաղաժամկետ և արտահերթ փ/ծ կոչման են արժանացել, խրախուսվել են նաև այլ գերատեսչությունների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին