ԱԺ փոխնախագահը կհորդորի կառավարության ներկայացուցչին հանդիպել բողոքող քաղաքացիների հետ
«Խնդիրը բանակցությունների միջոցով պետք է լուծվի»,- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
Նրա խոսքով, այս խնդիրը մարդկանց համար արդեն պրոբլեմ է դարձել՝ աշխատանքից, հարազատների հետ հանդիպումից զրկված են, իրենց բիզնեսը կազմակերպելուց զրկված են, մարդիկ բանկերի հետ կապված խնդիրներ ունեն, ոմանք հայտնվել են սև ցուցակներում։
«Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում վարման կարգով ձեր խնդրին կանդրադառնամ, մանրակրկիտ կներկայացնեմ և կառավարության ներկայացուցչին ևս մեկ անգամ կհորդորեմ ապայման հանդիպել բնակիչների հետ, տրամաբանված լուծումներ տալ։
Միանշանակ, բոլոր զարգացումերի պարագայում պետք է կառավարությունը գործի թափանցիկ, մեր երկրի քաղաքացիներն իմանա՝ ինչ փուլում են գտնվում բանակցությունները, ինչ հնարավոր զարգացումներ կան հարցի լուծման համար»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Ըստ նրա, պետք է սկսել կազմակերպել 4300 անձի, ըստ առաջնահերությունների, փուլային տեղափոխում։
Հարակից հրապարակումներ`
- Կարելի՞ է ընտանիքներին բաժանել կորոնավիրուսի պատճառով. բողոքի ակցիա
- «Համավարակը կանցնի, ամեն ինչ կլինի։ Այ քեզ բան։ Ողջամիտ». ԱԳ նախարարը՝ բողոքող քաղաքացիներին
- «Մեզ թվում է, որ չեն բանակցում». բողոքում են ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները
- Եթե ինքը վարչապետ եղավ, իմ որդին չի ծառայելու․ Բողոքող քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան