«Իրատես». Մակարդակների տարբերությունն ակնհայտ է
«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ռուսական РБК հեռուստաընկերությանը և հատկապես նույն լրագրողին տված հարցազրույցը պատահական չէր։ Դա լավ մտածված PR քայլ էր՝ ցույց տալու համար երկրորդ նախագահի առավելությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Ինչ խոսք‚ քիչ թե շատ խելամիտ մարդը‚ դիտելով հարցազրույցը‚ անմիջապես տեսնում է մակարդակների տարբերությունը։ Ռոբերտ Քոչարյանի ռուսերենի մակարդակը, գիտելիքները‚ խոսքի բովանդակությունը‚ պատկերավոր մտածողությունը‚ համակարգված ու տրամաբանված մտքերը‚ իրավիճակի ադեկվատ գնահատականները համեմատելի չեն Նիկոլ Փաշինյանի կցկտուր‚ ցաքուցրիվ‚ անհասկանալի պատասխանների հետ։
Ինչ-որ բան հուշում է‚ որ առաջիկայում հնարավոր է ականատես լինենք BBC-ի Hard Talk հաղորդման շրջանակում Ռոբերտ Քոչարյանի անգլերեն հարցազրույցին։ Չի բացառվում‚ որ անգլերենի իմացությամբ նույնպես Քոչարյանը 10:0 անի Փաշինյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: