«Հրապարակ». «Ես եմ քեզ բերել, ես էլ քեզ կհեռացնեմ». Ռոմանոս Պետրոսյանը «Հրազդան» ԲԿ տնօրենին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրազդան» ԲԿ տնօրեն Արմեն Հախվերդյանը հունիսի 26-ից աշխատանքի չի ներկայանում։ Նրան փոխարինում է տեղակալը։ Մեզ ասացին, որ պատճառը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ կոնֆլիկտն է։
Պետրոսյանն էր նրան նշանակել, հետո լարվել են հարաբերությունները, և նախկին մարզպետը տնօրենին ուղարկել է արձակուրդ՝ չվերադառնալու պայմանով։ Պատմեցին, որ ասել է՝ ես եմ քեզ բերել, ես էլ քեզ կհեռացնեմ։ Հրազդանի հիվանդանոցից հաստատեցին, որ տնօրենը 2 ամիս է՝ չի հաճախում, սակայն, երբ հարցրինք, թե ինչու, հեռախոսն անջատեցին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: