«Apple»-ը մեկ օրում կորցրել է $ 180 միլիարդի կապիտալիզացիա
Հինգշաբթի առևտրի ընթացքում «Apple»- ի կապիտալիզացիան ընկել է 8% -ով, ինչը նշանակում է գրեթե $ 180 միլիարդի վնաս: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, «Barrons's» պարբերականը գրել է, որ այն ամերիկյան շուկայի պատմության մեջ ցանկացած ընկերության համար արժեքի ռեկորդային օրական անկում է:
Այնուամենայնիվ, «Apple»- ի կապիտալիզացիան դեռ գերազանցում է $ 2 տրիլիոնը:
Չհաշված 2020 թվականը, նախորդ հակառեկորդը սահմանել էր Facebook- ը, որի շուկայական արժեքը 2018-ի հունիսին մեկ օրում ընկել էր 119 միլիարդ դոլարով (բաժնետոմսերը նվազել էին 19% -ով)՝ «Cambridge Analytica»-ի սկանդալի ֆոնին բացասական ֆինանսական կանխատեսումների պատճառով:
Բացի այդ, 2020-ի մարտին մի քանի օր, «Apple»- ի և «Microsoft»- ի կապիտալացման ամենօրյա անկումը գերազանցել է $ 150 միլիարդը:
Հինգշաբթի օրը Ամերիկյան ֆոնդային ինդեքսների կտրուկ անկմամբ ավարտվեցին առևտուրը՝ մի քանի ամիսների ընթացքում տեխնոլոգիական հատվածում տեղի ունեցած ամենաէական կորուստների ֆոնին: Ներդրողների ախորժակը վատթարացել է անցյալ ամիս շուկայական ցնցումից հետո:
«Dow Jones Industrial Average»– ը առևտրի ավարտին ընկել է 807.77 կետով (2.78%)՝ հասնելով մինչև 28292.73 կետ: Ցուցիչը հունիսի 11-ից ի վեր գրանցեց ամենանշանակալի մեկօրյա անկումը: