ԱԻՆ նվագախմբի տոնական կատարումները Երևանում
Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը սեպտեմբերի 4-ի տոնական օրը սկսել է Ազատության հրապարակից:
Հատելով Թումանյան փողոցը՝ նվագախումբը քայլերթով անցել է Հյուսիսային պողոտայով և Աբովյան փողոցով: 5 փրկարարական և 5 հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները երթ են իրականացրել Հանրապետության հրապարակով: Երկինք են բաց թողնվել հելիումով լիցքավորված փուչիկներ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից
Նշենք, որ սեպտեմբերի 4-ն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է։
ԱԻ նախարարությունից նաև հայտնում են, որ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորել և շնորհակալագրեր, պատվոգրեր, հուշանվերներ է հանձնել տարբեր գերատեսչությունների կողմից խրախուսման արժանացած նախարարության մի շարք աշխատակիցների:
Քննչական կոմիտեի կողմից «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրվել Առաջին բաժնի պետ Արման Լադիկի Դարբինյանը:
Ազգային ժողովի կողմից շնորհակալագրով է պարգևատրվել Իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության պետ Վարդան Հրաչյայի Աճեմյանը և Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետ Նադյա Արծրունու Մոսոյանը:
Հատուկ քննչական ծառայության շնորհակալագրով՝ Ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գոհար Արարատի Մեսրոպյանը:
Պետական վերահսկողական ծառայության պատվոգրով՝ Անձնակազմի կառավարման վարչության կադրային գործի վարման բաժնի պետ Հեղինե Ազատի Դարբինյանը և Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մնացականի Մկրտչյանը:
Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով՝ Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Ժորայի Կարապետյանը:
Պաշտպանության նախարարության պատվոգրով՝ Իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի պետ Մանիկ Աշոտի Սանթրոսյանը:
Ազգային անվտանգության ծառայության հուշանվերով՝ Պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Արեգ Խրիստաֆորի Խաչատրյանը:
Դատախազության կողմից շնորհակալագրով է պարգևատրվել նաև ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Մուշեղի Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության գործում ներգրավված ԱԻՆ աշխատակիցները պարգևատրվել են
- Փաշինյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան