ՆԱՏՕ-ն պահանջում է, որ Ռուսաստանը հայտնի «Նովիչոկ»-ի ամբողջ արտադրական ծրագիրը
ՆԱՏՕ-ն պնդում է, որ Ռուսաստանը պետք է բացահայտի «Նովիչոկ» խմբի թունավոր նյութերի արտադրության ծրագրի բոլոր մանրամասները Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (OPCW), փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ նման պահանջ է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան խորհրդի դեսպանների մակարդակով չպլանավորված նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Ալեքսեյ Նավալնիի գործի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Այս հարձակման պատասխանատուները պետք է պատասխանատվություն կրեն: Մենք նաև հորդորում ենք Ռուսաստանին ամբողջությամբ բացահայտել «Նովիչոկի» արտադրական ծրագիրը», - ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Նավալնիի հետ կապված միջադեպի հետ առնչվող բոլոր հնարավոր միջոցառումները, սակայն դեռ անհնար է ասել, թե կոնկրետ որ միջոցառումներն անմիջական կապ ունեն:
«ՆԱՏՕ-ի երկրները խորհրդակցություն կանցկացնեն՝ պատասխանելով Նավալնիի թունավորման մասին հարցերին: Դեռ վաղ է ասել, թե ինչպիսին կարող է լինել միջազգային արձագանքը», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան