Գործարարները սխալ են համարում համաճարակի պատճառով երկրների միջև սահմանների փակումը
Մի շարք երկրների գործարարներ համաձայն են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրների միջև սահմանների փակումը սխալ էր, քանի որ միջազգային արձանագրությունների և կանոնակարգերի միջոցով հնարավոր էր պահպանել հակահամաճարակային միջոցառումները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ձեռներեցների իրավունքների պաշտպանության կոմիսար Բորիս Տիտովի խոսքը։
«Բիզնեսը, իհարկե, շահագրգռված է երկրների միջև սահմանների բացմանը, այլապես այն դառնում է անմրցունակ և դա արտացոլվում է գործունեության արդյունավետության վրա: Իտալիայի աներևակայելի արագ փակումը օրինակ դարձավ շատ երկրների համար, բայց, ըստ բիզնեսի, կարելի էր պահպանել երկրների սահմանած հակահամաճարակային միջոցառումներն ու շարունակել բնականոն կյանքը», - ասել է նա:
Ըստ նրա, այս տեսակի սխալները տխուր ազդեցություն են ունենում տնտեսության վրա՝ ազդելով նաև սպառողների վրա։ Նա համոզված է, որ բիզնեսը կարող է օգնել պետություններին տնտեսապես մերձենալ առանց քաղաքականության վրա կենտրոնանալու:
«Այսօր միայն բիզնեսը կարող է բոլորին միավորել։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջազգային հարթակ, որի միջոցով պետություններն ու կառավարությունները կկարողանան համագործակցել, անհրաժեշտության դեպքում նաև ճամփորդել», - ավելացրել է Տիտովը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը չի միանա COVID-ի պատվաստանյութերի ստեղծման համաշխարհային նախաձեռնությանը
- Եվրոպայում առաջատար տնտեսությունը վերականգնվում է