ԱԺ-ն արտահերթ նիստը սկսվեց նոր պատգամավորով
89 պատգամավորով սկսելով ԱԺ արտահերթ նիստը խորհրդարանի Նախագահ Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ պատգամավորները լավ են անցկացրել ամառային արձակուրդները:
Վերջինս հայտնեց, որ արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ և օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկու ընթերցմամբ ընդենելու հարցը:
Արարատ Միզոյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորական մանդատը վայր դրած Մանե Թանդիլյանին համատեղ աշխատանքի համար և ամբիոնի մոտ երդման հրավիրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից թիվ 4 ընտրատարածքում երկրորդ ամենաշատ ձայներ ստացած Ստեփան Ստեփանյանին, որը ԿԸՀ-ի որոշմամբ փոխարինել է Թանդիլյանին:
Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, ներկայացնելով նախագծի ընդունման հրատապ ռեժիմի անհրաժեշտություն, հայտնեց, որ այն պայմանավորված է արտակարգ դրության ռեժիմը չերկարացնելու գործիքակազմի ապահովմամբ՝ քանի որ գտնում են, որ հայտարարված արտակարգ դրության պատճառների դեմ պետք է արդել պայքարել ոչ արտակարգ դրության ռեժիմով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա