«Փաստ». Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իշխանությունները լուծման տարբերակ չունեն
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին շրջանում նորից բավական ակտիվացել է Ամուլսարի հանքի շահագործման թեման, որը գործող իշխանությունների համար դարձել է իսկական փորձաքար, քանի որ, ըստ էության, ոչ մի լուծման տարբերակ չունեն, և այդ մասին բացահայտ ակնարկել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Փաստացի անցյալ տարի թեմայի հետ կապված այդպես էլ վերջնական եզրակացություն չհրապարակվեց, և կարգավորման շուրջ կողմերի միջև համաձայնեցում չեղավ, ավելին՝ իշխանությունը թեմայի հետ կապված ուղղակի փակուղում է, ինչի պատճառով պարբերաբար սրացումներ են լինում տարածքի բնակիչների և շահագործողների միջև։
Այս առիթով «Փաստ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել, համաձայն որոնց, այս օրերին Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ընթացող բողոքի ցույցերում փորձում են որոշակի դերակատարում ստանալ արևմտյան ֆինանսավորմամբ կառույցները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեման, այսպես կոչված, սորոսականները այս փուլում շրջանառում են այն պատճառով, որ ներկայումս որոշակի տարաձայնություններ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ. տեղեկություններ կան, որ նրանք ակտիվ աշխատանքներ են տանում նաև իշխանական խմբակցությունում։
Այն, որ, այսպես կոչված, սորոսականները իշխող խմբակցությունում զգալի ներգրավվածություն ունեն, գաղտնիք չէ: Հիմա կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ նրանք ձգտում են օգտագործել Ամուլսարի թեման և այս հարցով շահագրգիռ պատգամավորներին համախմբել մեկ ընդհանուր «թիմում» և ԱԺ-ում ստեղծել իրենց շահերը սպասարկող «սեփական օգտագործման» քաղաքական առանձին միավոր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան