04.09.2020. Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսով 1 163 հիվանդ է մահացել
Սեպտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջացած, 891-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 213644 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 190 նոր դեպք և 402 առողջացած»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է:
Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրոսով 1 163 հիվանդ է մահացել։
Հարակից հրապարակումներ`
- 03.09.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 196 նոր դեպք է գրանցվել
- 02.09.2020. Կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահվան չորս դեպք
- 01.09.2020. 97 նոր վարակակիր ու մահվան երկու դեպք
- 31.08.2020. Կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ է մահացել
- 29.08.2020. Կորոնավիրուսով 3 հիվանդ է մահացել, 175 նոր դեպք է գրանցվել
- 28.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 181 նոր դեպք է գրանցվել
- 27.08.2020. Կորոնավիրուսով 4 հիվանդ է մահացել, 203 նոր դեպք է գրանցվել
- 26.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել, 131 նոր դեպք է գրանցվել
- 25.08.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել, 111 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան