Արցախում ընդհանուր կորոնավիրուս է հաստատվել 302 մարդու մոտ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է:
Առողջացել է 5 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11439 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել
- Արցախում կորոնավիրուս է հաստատվել 6 քաղաքացու մոտ
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին