Տիգրան Ավինյանը կազատվի պարետի պաշտոնից
Ինչպես արդեն հայտնել ենք, խորհրդարանն այսօր ձայների 80 կողմ և 28 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու օրենքի նախագծերի փաթեթը։
Նոր օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելուց հետո պարետատան ինստիտուտը կլուծարվի, ներկայացնելով օրենքի նախագիծը, հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։
Այսպիսով, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կազատվի պարետի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի, վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման և արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի, ինչպես նաև վարչապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:
«Բացի այդ նախատեսված են միջոցառումներ։ Կարանտինի սահմանման դեպքում կարող է սահմանվել համաճարակի գոտի մուտք ու ելքի հատուկ ռեժիմ, «Պետական սահմանի մասին» օրենքով կարող է սահմանվել պետական հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում, օբզերվացիա, ինքնամեկուսացում և մեկուսացում։
Օրենքում հստակ ներկայացված են վերոնշյալ միջոցառումների իրականացման մանրամասները։ Նաև կարող է սահմանափակվել հավաքներ իրականացնելու իրավունքը, ապրանքների փոխադրման սահմանափակում, ուսումնական հաստատությունների գործունեության սահմանափակումներ ևս կարող են լինել։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ևս կարող են սահմանափակումներ մտցվել»,- նշեց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը
- Հանրապետության տարածքով մեկ կարանտին հայտարարելը շատ վատ ուղերձ է. Մարուքյան
- Ո՞ր դեպքում և ո՞ւմ կողմից է հայտարարվելու կարանտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան