ԱՄՆ-ն ևս 3 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Ուկրաինային կտրամադրի ևս 3 միլիոն ԱՄՆ դոլար՝ Ֆինանսական ոլորտի վերափոխման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հում տալով գերատեսչության հրապարակած փաստաթղթին։
Ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 26 միլիոն դոլար: Բացի այդ, նախատեսվում է նախագիծը երկարաձգել մինչև 2021 թվականի օգոստոսի 27-ը:
ԱՄՆ ՄԶԳ-ն նշել է, որ այդ միջոցները պետք է օգնեն Ուկրաինայի իշխանություններին ֆինանսական բարեփոխումներ իրականացնել `ուղղված կորոնավիրուսի համաճարակի հետևանքների դեմ պայքարին: