Թբիլիսիի տիկնիկային թատրոնն Ախալքալաքում հանդես կգա անվճար ներկայացումներով
Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնն Ախալքալաքում և Ախալցիխեում հանդես կգա անվճար տիկնիկային ներկայացումներով: Այս մասին հայտնում է Jnews կայքը։
Թբիլիսիի հայկական տիկինկային թատրոնը, հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 5-ին, երեկոյան ժամը 18:00-ին՝ Ախալքալաքի քաղաքապետարանի հարակից այգում, և սեպտեմբերի 6-ին Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում հանդես կգա թումանյանական ներկայացումներով:
Անվճար տիկնիկային ներկայացումները կազմակերպվում է «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և հովանավորությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա