Ինտիմ տեսարանում դերասանի փոխարեն նկարահանվել է դերասանուհու ամուսինը
«Մեր պաշտոնական առաջարկությունը, որ ներկայացրել ենք պարետատուն՝ սեպտեմբերից կարողանանք փակ տարածքներում միջոցառումներ ունենանք»,- ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
Նա նշեց, որ պարետատան հետ երեկ է վերջին զրույցն ունեցել, ասել է՝ արտակարգ դրությունը վերջանալուց հետո ուղղակի անհրաժեշտություն է նաև վերադառնալ փակ տարածքներ։
«Մենք մանրամասն մշակել ենք ուղեցույցը՝ ինչպես է պետք գործել, աշխատել փակ տարածքներում, սրահներում։ Կարծում եմ՝ այս կամ այն կեպ պետք է սեպտեմբերին իրականացվի։ Մեր առաջարկությունը, դիրքորոշումը, որպես ոլորտի լիազոր մարմնի, այո՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ, կարող ենք 1000 տեղանոց դահլիճում 300, 400, 500 մարդ տեղավորել ու միջոցառումներ անցկացնել։ Այսինքն, մենք պետք է ունենանք նաև չի կարելիի բանական պատասխան և հիմնավորում։ Եթե չենք ունենում այդ պատասխանը, հիմնավորումը, ուրեմն պետք է մտնենք դահլիճներ։ Զգում եմ, որ պարետատան մեր գործընկերները հակված են։ Կարծում եմ՝ դա սեպտեմբերին պետք է տեղի ունենա, եթե իրավիճակի սրացում տեղի չունենա»,- ասաց փոխնախարարը։
Արա Խզմալյանը նաև մի դեպք պատմեց ֆիլմարտադրության ոլորտից՝ սահմանափակումների պայմաններում նկարահանումների ընթացքից. «Ֆիլմում կար մի տեսարան, որտեղ դերասանուհին փոքր ի շատե ինտիմ տեսարան ունի, բայց, բնականաբար, սահմանափակում կա, ֆիզիկական շփման, հեռավարություն պահելու խնդիր։ Բայց հայերը, որպես հնարամիտ ժողովուրդ, տղամարդու դերում հրավիրել են այդ դերասանուհու ամուսնուն։ Ասում են՝ շատ լավ տեսարան է ստացվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա