Էլինար Վարդանյան. Աշխատասենյակային արդարադատություն
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.
«Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակից, նրա բացակայությամբ, իրերը հավաքելու և նրան ուղարկելու փաստի իրավական գնահատականին անդրադառնալ չեմ ուզում։ Դրանից ավելի կարևոր է բարոյական արժեքների դեգրադացիան։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է իջեցված հրահանգը ստիպել մոռանալ մարդկային նորմալ հարաբերությունները, հարգանքը գործընկերոջ նկատմամբ։ Կարելի է իրավական, գաղափարական և բազմաթիվ այլ հարցերում տարաձայնություններ ունենալ, բայց դա որևէ կերպ չի կարող արդարացնել տարրական հարգանքի բացակայությունը։ Չի կարելի իշխանություններին հաճոյանալու համար խախտել էթիկայի բոլոր կանոնները, վիրավորել մի մարդու, ով երկար տարիներ աչքի է ընկել հավատարմությամբ մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներին։
Այդ մասին են խոսում նաև Ալվինա Գյուլումյանի կոռեկտ պատասխանները՝ իր իրերն առանց իր իմացության և առանց իր ներկայության տեղափոխելու վերաբերյալ։ Դա շատ ավելի մարդկային էր, շատ ավելի զուսպ, քան աշխատասենյակը, որպես «արդադատության առանցք» դիտարկողների նկրտումները։ Տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանն ու արժանապատվությանը։
Թվում է թե սահմանադրական արդարադատություն իրականացնողներին պետք է անհանգստացներ ՍԴ-ում տիրող իրական ճգնաժամը, և ոչ թե աշխատասենյակները։ Սահմանադրական դատարանը մատնվել է անգործության։ Սակայն սա բոլորովին այլ, քչերին անհանգստացնող թեմա է»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Վահե Գրիգորյանի համար ոչ թե իր մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարևոր, այլ իր անձնական բարեկեցությունը
- ՍԴ-ում շարունակվում է ճգնաժամը, մինչդեռ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը զբաղված է աշխատասենյակի զավթմամբ. Իրավաբան
- Իրավաբան. Վահե Գրիգորյանի, Սամվել Առաքելյանի գործողություններում առերևույթ առկա են քր.օր.-ով նախատեսված արարքի հատկանիշներ
- Արա Ղազարյան. Վստահ եմ, որ ՍԴ դատավորները ՄԻԵԴ-ում կշահեն
- Ալվինա Գյուլումյան. Իմ մտքով չի անցել անաչառությունս կասկածի ենթարկել և որևէ իշխանավորի բան խնդրել. «Ազատություն»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին