Մեծ ցանկություն ունենք հնարավորինս լավ հանդես գալ այս մրցաշարում. Խոակին Կապառոս
«Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին և վաղվա խաղին։ Մեր ազգային հավաքականում կան վետերաններ և նորեկներ, բոլորն էլ խանդավառությամբ լի են, ցանկանում են բարձր արդյունքների հասնել»,- Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի թիմի դեմ Ազգերի Լիգայի հանդիպման նախախաղային ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Նա նշեց, որ Մակեդոնիայի հավաքականը ևս լավ թիմ է, բայց իրենք մեծ ցանկություն ունեն հնարավորինս լավ հանդես գալ այս մրցաշարում։
Ասուլիսին ներկա Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազատ Հարոյանը չի կարծում, որ վաղվա խաղում Մակեդոնիայի հավաքականը մեծ ֆավորիտ է, միակ առավելությունը, որ իրենց դաշտում են խաղում։
«Լավ ծանոթ ենք Մակեդոնիայի թիմին, գիտենք, որ որակյալ ֆուտբոլիստներ ունեն»,- ասաց նա։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին չարտերային թռիչքով մեկնել էր Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա
- ՀՖՖ-ն ներկայացնում է Ազգային հավաքականի նորեկներին
- Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
- Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին