Մարիա Խաչատուրյանի տնային կալանքի պայմանները մեղմացվել են
Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմացրել է տնային կալանքի պայմանները հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտեսերի՝ Մարիայի համար: polit.ru- հաղորդմամբ, այս մասին ասել է փաստաբան Յարոսլավ Պակուլինը:
Մոսկվայի Բուտիրսկի դատարանն արգելել էր Մարիային շփվել բոլորի հետ, բացառությամբ դատարանի աշխատակազմի, փաստաբանի և օրինական ներկայացուցչի: Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմացրել է պայմանները: Այժմ արգելքը տարածվում է միայն քրեական գործընթացի մասնակիցների ՝ տուժողների, վկաների վրա:
«Մարիան բժշկական օգնություն ստանալու, տրանսպորտում գտնվող մարդկանց հաղորդակցվելու, բացարձակապես ոչ մեկի հետ շփվելու իրավուքն չուներ: Մենք այդ արգելքը համարեցինք անօրինական և բողոքարկեցինք», - ասել է փաստաբանը:
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:
Խաչատուրյան քույրերի քրեական գործերն արդեն Մոսկվայի դատարաններում են։ Ավագ քույրերի՝ Անգելինայի և Քրիստինայի վերաբերյալ քրեական գործերը քննվելու է Մոսկվայի քաղաքային դատարանում։ Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հորը սպանելու մեջ: Այս հոդվածը նախատեսում է պատիժ ՝ 8-20 տարի ժամկետով ազատազրկում։
Կրտսեր քրոջը, որը հանցագործության պահին անչափահաս էր, ազատազրկում չի սպառնում, դատարանը կքննարկի նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:
Հարակից հրապարակումներ`
- «Նա չարիք է գործում, նա հենց չարիք է». Խաչատուրյան քույրերը՝ հոր մասին
- Խաչատուրյան քույրերի քրեական գործերը Մոսկվայի դատարաններում են
- Փաստաբանը կարծում է՝ Խաչատուրյան քույրերի գործը կքննվի դռնփակ
- Խաչատուրյան քույրերը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին խնդրել են՝ դիմել ՌԴ իշխանություններին
- Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրգործը դեռ չի փոխվի «անհրաժեշտ ինքնապաշտպանության»
- Խաչատուրյանի կողմից դուստրերին նվաստացնելու տեսանյութ է հրապարակվել