Մեսսիի հայրը հայտնել է, որ իր որդու հատուցման 700 միլիոն եվրոյի դրույթը սպառվել է
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսսին նամակով պատասխանել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին, որը ֆուտբոլիստի պայմանագրի խզման հարցով պաշտպանել է «Բարսելոնային», փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նամակի տեքստը թվիթերյան իր էջում մեջբերել է Գիլեմ Բալագեն:
Նշվում է, որ 700 միլիոն եվրոյի փոխհատուցման գումարը, որը կատալոնական ակումբը ցանկանում է ստանալ, և որին հղում է անում Լա Լիգան, չի գործում 2018/19 մրցաշրջանի ավարտից հետո, եթե խաղացողը միակողմանիորեն ցանկանում է հեռանալ ակումբից:
Խորխե Մեսսին նշել է նաև, որ Տեբասը «ակնհայտ սխալ» է թույլ տվել կապույտ նռնագույններին աջակցելու հարցում: Ֆուտբոլիստի հոր կարծիքով, սա վկայում է Լա Լիգայի ղեկավարության «կողմնակալ վերաբերմունքի» մասին:
Հարակից հրապարակումներ`
- Դատավարությունից խուսափելու համար Մեսսին մտափոխվել է հեռանալ «Բարսելոնայից»
- Մեսսին կասկածներ ունի
- Մեսսիի հայրը բարձր է գնահատում արգենտինացու «Բարսելոնա»-ում մնալու հավանականությունը
- Գվարդիոլան Մեսսիին խորհուրդ է տվել մնալ «Բարսելոնայում»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան