Գերմանացի մասնագետները Նավալնիին թունավորած նյութի նոր հետքեր են հայտնաբերել
Գերմանացի մասնագետները թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել Ալեքսեյ Նավալնիի արյան, մաշկի և մեզի մեջ: Հայտնել է Der Spiegel-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ թույնը հայտնաբերվել է նաև բլոգերի ջրի շշի վրա և այժմ մասնագետներն ուսումնասիրում են այն: Ենթադրվում է, որ նա թունավորումից հետո ջուր է խմել:
Հրապարակման համաձայն, վերլուծությունն իրականացրել է Մյունխենում տեղակայված Բունդեսվերի դեղագործության և թունաբանության ինստիտուտը:
Այս շաբաթ Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» մարտական նյարդապարալիտիկ նյութով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել իր եզրակացությունների մասին, ուստի Կրեմլը տվյալներ չունի: Նա հիշրել է, որ ռուս փորձագետները նույնպես դիտարկել են տարբեր վարկածներ, բայց բլոգերի մարմնում ոչ մի թունավոր նյութ չեն հայտնաբերել:
Գիտնական Լեոնիդ Ռինկը, ով մասնակցել է «Նովիչոկ»-ի մշակմանը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Նավալնիի ախտանիշները բոլորովին տարբերվում են այս տոքսիկ նյութով թունավորելու ժամանակ առաջացող ախտանիշներից:
Հարակից հրապարակումներ`
- Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ»-ի նման թույնի հետքեր են հայտնաբերվել
- Գերմանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանի հետ կխոսի Նավալնիի դեպքի մասին
- Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Նավալնիի պատճառով
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ակնկալում է Նավալնիի հետ կապված գործի թափանցիկ հետաքննություն
- Նավալնիի թունավորումը ոտնձգություն է ընդդիմադիր գործչի կյանքի նկատմամբ. ԵՄ
- Մերկելը հորդորել է պատժել Նավալնիին թունավորողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան