Վիկտոր Սողոմոնյան. Ունենք ծրագրավորված գործողություններ
Քաղաքական թեժ աշնան հնարավոր զարգացումների մասին «Հրապարակ»-ը զրուցել է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։
«Հրապարակ»- Պարո՛ն Սողոմոնյան, Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հանրահավաք է հրավիրել, այլ ուժեր նույնպես ցանկանում են միտինգներ կազմակերպել։ Ռոբերտ Քոչարյանը, նրա թիմն այս հանրահավաքներին մասնակցելո՞ւ են, կամ կարո՞ղ է անձամբ Քոչարյանը քաղաքական պրոցեսներ սկսի։
Վիկտոր Սողոմոնյան- Գիտե՞ք, առաջիկայում առնվազն տեսանելի մի քանի շաբաթներով ինչ-որ հանրահավաքների կամ մեծ հավաքների մասնակցելու հետ կապված պլաններ չկան։ Այլ տարբեր գործողություններ, հանդիպումներ, հարցազրույցներ, ելույթներ նախատեսված են, Ձեր թույլտվությամբ չբացահայտեմ նախօրոք դրանց ամբողջ ժամանակացույցը և բնույթը։ Իհարկե, ինչ-որ բաներ կան նախատեսված, բայց հանրահավաքներ՝ չէ։
«Հրապարակ»- Ռոբերտ Քոչարյանը բացահայտ հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն, ավելի ճիշտ՝ իրեն ստիպեցին վերադառնալ։ Այդ վերադարձը քաղաքականություն ինչպե՞ս է դրսևորվում՝ միայն հարցազրույցնե՞ր տալով, գնահատականներ հնչեցնելով և կառավարությանն ուղինե՞ր ցույց տալով։
Վիկտոր Սողոմոնյան- Գիտե՞ք, քաղաքական գործունեությունը բազմազան է և չի ենթադրում, որ բոլոր հնարավոր ձևերն ու միջոցներն օգտագործում են միաժամանակ։ Դուք, կարծում եմ, դեռ տարբեր ձևեր կտեսնեք՝ քաղաքականության մեջ խոսք ասելու, մասնակցելու։
«Հրապարակ»- Ե՞րբ, պարոն Սողոմոնյան, ե՞րբ կտեսնենք այդ ձևերը։
Վիկտոր Սողոմոնյան- Դե, հետզհետե՝ էսպես ձևակերպեմ։
«Հրապարակ»- Սպասում եք հարմար պահի՞, որ իրավիճակը թեժանա կամ նպաստավոր դառնա ձեզ համար։
Վիկտոր Սողոմոնյան- Գիտե՞ք, ես չեմ ուզում էդ հարցին պատասխանել, որովհետև շատ արհեստական կդառնա իմ պատասխանը։ Ունենք ծրագրավորված գործողություններ, այս պահին, ասում եմ, տեղի են ունենում հանդիպումներ, հարցազրույցներ, ելույթներ, դրանք հետզհետե իրականացվում են, մնացածը ժամանակը ցույց կտա։
«Հրապարակ»- Իսկ ընդդիմադիր դաշտի հայտնի եռյակի հետ՝ ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք», որևէ համագործակցություն հավանական համարո՞ւմ եք։
Վիկտոր Սողոմոնյան- Ես նման քննարկում չեմ ունեցել, ճիշտն ասած։
«Հրապարակ»- Իսկ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում հանդիպում ունեցե՞լ է այդ ուժերի կամ դրանց լիդերների հետ, այն պահից, ինչ դուրս է եկել կալանավայրից։
Վիկտոր Սողոմոնյան- Դուք տեսել եք՝ մի քանի անգամ փորձել են հայտարարել, որ հանդիպումներ են եղել, հետո այդ հանդիպումները հերքվել են։
«Հրապարակ»- Վանեցյանի ու Ծառուկյանի՞ հետ։
Վիկտոր Սողոմոնյան- Այո։ Եվ ավելացնելու բան չունեմ, ճիշտն ասած։
«Հրապարակ»- Իսկ եթե նրանց կողմից հանդիպման առաջարկ լինի, կմերժի՞ Ռոբերտ Քոչարյանը, և, առհասարակ, ինչպե՞ս է նա վերաբերվում այդ միավորմանը։
Վիկտոր Սողոմոնյան- Ես էլ ասելու բան չունեմ, ճիշտն ասած, ամեն ինչ ասացի, անկեղծ, ինչ կարող էի ասել այս պահին։
«Հրապարակ»- Ի դեպ, Քոչարյանն իր վերջին հարցազրույցում որոշակի մեսիջներ կամ քննադատություն էր հնչեցնում՝ ուղղված Սերժ Սարգսյանին։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
Վիկտոր Սողոմոնյան- Ես ասելու ոչինչ չունեմ, ինչ որ ասել է ինքը, ասել է, տեքստերը հրապարակված են, տեսանյութերը հրապարակված են, չեմ կարծում, որ այդ տեքստերը մեկնաբանելու կամ բացատրության կարիք ունեն։
«Հրապարակ»- Կարծես թե չեն ջերմանում հարաբերությունները երկու նախագահների միջև։
Վիկտոր Սողոմոնյան- Ես էդ թեմայով մեկնաբանություն չունեմ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Երկրի ինտելեկտուալ ներուժը հիմնականում կենտրոնացված է խորհրդարանից դուրս. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանը հարատև խաղաղություն, բարեկեցություն և նոր հաղթանակներ է մաղթել Արցախին
- Ռոբերտ Քոչարյան. Դուք լավություն չեք անում, ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան