Տեղական արտադրության թեստերով թեստավորում չի իրականացվում
Հունիսի վերջին պարետը, առողջապահության նախարարը, միմյանց հերթ չտալով, հայտարարեցին՝ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Դրանից երկու ամիս անց Panorama.am-ը փորձեց պարզել, արդյո՞ք դրանք օգտագործվում են կորոնովիրուսի ախտորոշման համար, որքանո՞վ են վստահելի դրանք։ Պարզվում է՝ մինչև օգոստոսի վերջին օրերին էլ հայկական արտադրության թեստերով ախտորոշում չի իրականացվում։
Օգոստոսի վերջին ԱՆ-ի տրամադրած գրավոր պատասխանի համաձայն, Հայաստանում հիվանդների ու կասկածելի ախտանշաններ ունեցող քաղաքացիների թեստավորումն իրականացվում է ռուսական, ճապոնական, բելգիական, հարավ կորեական, ամերիկյան արտադրության թեստերով։ Իսկ հայկական արտադրության թեստերն օգտագործվել են վերջինների փորձաքննության համար։
Ներկայացնում ենք ԱՆ-ին ուղղված Panorama.am-ի հարցերն ու առողջապահության նախարարության պատասխանները.
1. Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազմանը զուգահետ ակտիվացան թեստերի անորակ լինելու վերաբերյալ կասկածներն ու խոսակցությունները։ Շատ հիվանդներ հայտարարեցին, չնայած թեստի պատասխանը բացասական է եղել, սակայն իրենց մոտ Քովիդ է ախտորոշվել։ Ի՞նչ թեստերով է կատարվում ախտորոշումը հիմա Հայաստանում։ Որքա՞ն է սխալվելու հավանականությունը։
2. Որքանո՞վ են ճիշտ ախտորոշում տեղական արտադրության թեստերը։
3. Արդյո՞ք թեստավորվում են կորոնավիրուսով հիվանդի ընտանիքի անդամները՝ անկախ ջերմելուց։ Եթե այո, երբվանի՞ց, եթե ոչ՝ ինչո՞ւ։
Հարակից հրապարակումներ`
- Ցայսօր Հայաստանում կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200 507 թեստավորում
- Էլինար Վարդանյան. Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր
- Տասը հազար թեստեր հասան Հայաստան
- ԱՆ. Հայկական արտադրության ՊՇՌ թեստերը պատրաստ են
- Վաղն ունենալու ենք տեղական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան