Հայ կոմպոզիտորներին նոր գործեր ստեղծելու պատվերներ կտրվեն
«Նախատեսվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ կոմպոզիտորներին նոր գործեր ստեղծելու պատվերներ տալ, ինչն անչափ կարևոր է ոլորտի թարմացման, որոշ առումով ոլորտը փրկելու համար»,- ասուլիսում ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը։
Ըստ նրա, կոմպոզիտորներն այսպես հնարավոություն կունենան ոչ միայն գործեր ստեղծել, նաև վարձատրվել․ այս բարդ օրերում կարևոր է նրանց սատարելը։
«Հանձնաժողով է լինելու, երիտասարդ ստեղծագործողներն էլ կլինեն, նաև սփյուռքում ապրող հայ տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ ունենք, որոնք մեր աջակցության կարիքն ունեն»,- ասաց Ս.Հովհաննիսյանը։
Ստեղծագործությունները կհնչեն այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա գարնանը։
«Իսկ լավագույն գործերը, որոնք կունենան մեծագույն հաջողություն, կներկայացնենք մեր միջազգային ընկեր փառատոններին»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա