Հայտարարվել են COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման արդյունքները
Ռուս գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի դեմ «Sputnik V» պատվաստանյութի առաջին երկու փուլերի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքների մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ գիտնականները խոսել են դեղամիջոցի երկու ձևերի մասին. մեկը հիմնված է «rAd26-S» ադենովիրուսի վրա, մյուսը ՝ «rAd5-S»- ի վրա:
Հետազոտողները եզրակացրել են, որ պատվաստանյութերի երկու տարբերակներն էլ անվտանգ են հիվանդների համար և լուրջ կողմնակի բարդություններ չեն առաջացնում:
Բացի այդ, փորձագետները պարզել են, որ պատվաստումների շնորհիվ փորձի բոլոր մասնակիցների մոտ ձևավորվել է իմունային պատասխան, օրգանիզմում առաջացել են հակամարմիններ։
Ռուսաստանն աշխարհում առաջինն էր, որ գրանցեց COVID-19-ի պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյա կենտրոնի կողմից` Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Պատվաստանյութը ստացել է «Sputnik V» անվանումը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը չի միանա COVID-ի պատվաստանյութերի ստեղծման համաշխարհային նախաձեռնությանը
- COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծող ռուս գիտնականները ներառվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
- Ղազախստանը ավելի քան 2 միլիոն ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութ ձեռք կբերի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին