Արցախում ախտահանում են կորոնավիրուսով վարակակիրների տները
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:
Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մարտունու շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել Նոր Շեն համայնքի հաստատված օջախում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Հիշեցնենք, որ առայսօր, Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 304 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 222 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11661 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսով երկու հիվանդի վիճակը գնահատվում է ծանր
- Արցախյան բուսական թեյերի շարքում նոր արտադրատեսակ է ավելացել
- Արցախում ընդհանուր կորոնավիրուս է հաստատվել 302 մարդու մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան