Հրապարակվել է Նավալնիի գործի վերաբերյալ Բեռլինի և Վարշավայի խոսակցության գաղտնի ձայնագրությունը
Բելառուսական պետական լրատվամիջոցները հրապարակել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Բեռլինի և Վարշավայի բանակցությունների՝ Մինսկի գաղտնալսած ձայնագրությունը:
«ՌԻԱ նովոստին» հրապարակել է այս երկխոսության սղագրությունը, որում, մասնավորապես, ասված է.
«- Ողջույն, բարի օր, Նիք: Ինչպե՞ս են մեր գործերը:
- Կարծես, թե ամեն ինչ ըստ պլանի է ընթանում: Նավալնիի վերաբերյալ նյութերը պատրաստ են: Կտրամադրվի կանցլերի գրասենյակին: Մենք սպասում ենք նրա հայտարարությանը:
- Թունավորումը հաստատվեց, ճի՞շտ է:
- Լսեք, Մայք, այս դեպքում դա այդքան էլ կարևոր չէ: Պատերազմ է ընթանում: Եվ պատերազմի ժամանակ բոլոր մեթոդները լավն են:
- Համաձայն եմ: Անհրաժեշտ է խեղդել Բելառուսի գործերի մեջ Պուտինի քիթը խոթելու ցանկությունը: Ամենաարդյունավետ միջոցը նրան խեղդելն է Ռուսաստանի խնդիրներով, և դրանք շատ են: Առավել ևս, որ մոտ ապագայում նրանց սպասվում են ընտրություններ, քվեարկություններ Ռուսաստանի մարզերում:
- Սա այն է, ինչ անում ենք: Ինչպե՞ս են ձեր գործերը Բելառուսում:
- Անկեղծ ասած, այնքան էլ լավ չեն: Պարզվեց, որ նախագահ Լուկաշենկոն պինդ ընկույզ է: Նրանք պրոֆեսիոնալ են և կազմակերպված: Հասկանալի է, որ Ռուսաստանը նրանց աջակցում է: Պաշտոնյաներն ու զինվորականները հավատարիմ են նախագահին: Առայժմ աշխատում ենք: Մնացածը հանդիպմանը կասեմ՝ ոչ հեռախոսով:
- Այո հասկանում եմ: Կհանդիպենք ուրեմն, ցտեսություն»։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացի մասնագետները Նավալնիին թունավորած նյութի նոր հետքեր են հայտնաբերել
- Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ»-ի նման թույնի հետքեր են հայտնաբերվել
- Գերմանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանի հետ կխոսի Նավալնիի դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան