ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին
Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները՝ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ, այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գնդապետ Ավետիսյանը հետաքրքրվել է ընտանիքի սոցիալ-տնտեսական, առողջական վիճակով և հավաստիացրել, որ Պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ խնդիրներին լուծում տալու համար:
ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ վարչության պետը սպայի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Գուրգեն Ալավերդյանի` Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվելու հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցել է քրեական 5 գործ. ՊՆ խոսնակ
- Մոլորված հայ սպայի հարցով դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին. Զոհրաբյան
- ՊՆ. Սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կիրականացվի ծառայողական քննություն
- Թաթոյանը դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումները
- Մոլորված հայ սպայի հարցը ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի ուշադրության կենտրոնում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան