Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը Միջերկրական ծովում հարձակման փորձարկում կանեն
Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետությունը զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում: Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Նախարարության տվյալներով՝ Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերը կներգրավվեն «Միջերկրածովյան փոթորիկ» կոչվող զորավարժություններում:
Զորավարժությունները նախատեսված են սեպտեմբերի 6-10-ը, որի ընթացքում նավերը կմշակեն իրենց ջրային տարածքը պաշտպանելու մարտավարությունը և հնարավոր ծովային հարձակողական գործողությունները:
Մի շարք վերլուծաբանների ենթադրությունների համաձայն, այս գործողությունը վերջերս այլ երկրների ավիացիայի և նավատորմի ներգրավմամբ Միջերկրական ծովում Հունաստանի անցկացրած զորավարժությունների պատասխանն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան