Քանյե Ուեսթը դիմել է Կենտուկիում և Միսիսիպիում նախագահի թեկնածու գրանցվելու համար
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դիմել է Կենտուկի և Միսիսիպի նահանգներում նախագահի թեկնածու գրանցվելու հայտ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը հայտարարել է TMZ պորտալը:
«Մեր թիմը ուրախ կլինի դիտարկել այս դիմումը և դրան կցված մոտավորապես 19,000 ստորագրությունները՝ պարզելու համար, թե արդյոք պարոն Ուեսթը կարող է ներառվել քվեաթերթիկում»,- Twitter-ում հայտնել է Կենտուկիի քարտուղար Մայքլ Ադամսը:
Նա իր գրությանը կցել է մի լուսանկար, որում երևում է Ուեսթի դիմումի մի հատված: Ըստ TMZ- ի, Ուեսթը ուրբաթ օրը նման դիմում էր ներկայացրել նաև Միսիսիպիի ընտրական հանձնաժողովին:
Մինչ օրս ռեփերին հաջողվել է որպես նախագահի անկախ թեկնածու գրանցվել ամերիկյան 10 նահանգներում՝ Արկանզաս, Կոլորադո, Յուտա, Օկլահոմա, Վերմոնտ, Այդահո, Այովա, Լուիզիանա, Մինեսոտա և Թենեսի: Եվս 9-ը նահանգում նրա դիմումը մերժվել է տարբեր պատճառներով:
Ավելի վաղ Ուեսթը Forbes ամսագրին տված հարցազրույցում խոստովանել էր, որ իր մասնակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին դատապարտված է ձախողման: Միևնույն ժամանակ, երգիչը չի հերքել, որ նա, ըստ էության, խլում է աֆրոամերիկացիների ձայները ԱՄՆ նախկին փոխնախագահից և Դեմոկրատական կուսակցությունից բարձրագույն պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենից և նվազեցնում է նրա հաղթելու հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան