Մխիթարյան. Կարծում եմ՝ լավ որոշում եմ կայացրել
«Ես շատ ուրախ եմ՝ Ռոմա տեղափոխվելու համար։ Կարծում եմ՝ լավ որոշում եմ կայացրել, ճիշտ որոշում ինձ ու իմ կարիերայի համար»,- իտալական ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն «Ռոմա»-ի մշտական անդամ է։
Հայաստանցի ֆուտբոլիստը նշել է՝ անհամբերությամբ է սպասում հաջորդ սեզոնին։ Հարցին, արդյոք թիմի մշտական անդամը որևէ բան փոխել է, Մխիթարյանն արձագանքել է՝ երբեք, որևէ բան չի փոխվել։
«Ես նույն տղան եմ, նույն խաղացողը, նույն ամբիացիաներն ունեմ, ոչինչ էլ չի փոխվել։ Ինձ համար տարբերություն չկա, ես ժամանակավոր եմ, թե մշտական անդամի գործարք կա։ Ես միշտ ջանասիրաբար եմ աշխատում, ես ամեն օր ինձ դրդում եմ անել առավելագույնը մարզումների ու խաղերի ընթացքում։ Ես կարող եմ ասել, որ ամեն ինչ կտամ ակումբի համար, կփորձեմ ու կանեմ առավելագույնը խաղերում և թիմի հաջողության համար»,- ասել է Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան