Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկել է դատախազության սահմանադրական կարգավիճակի հայեցակարգը
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երեկվա նիստում հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը հանդես է եկել իր հեղինակած «Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակ» վերտառությամբ հայեցակարգային զեկույցով։
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընդհանուր դրույթներով անդրադարձ է կատարվել ՀՀ դատախազության կարգավիճակի սահմանադրական հիմքերի բարեփոխումներին (դատախազության անկախության մասին դրույթի սահմանադրական ամրագրում, դատախազության գործառույթների (լիազորությունների) համակարգի վերափոխում, հստակեցում և այլն), ինչպես նաև քննչական մարմինների կարգավիճակի բերափոխումներին (քննչական մարմինների՝ որպես առանձին մարմնի մասին սահմանադրական կարգավորման վերանայում, քննության գործառույթից կիսադատական տարրի առանձնացում և քննչական մարմինների գործադիր բնույթի (ապացույցների հավաքման) գործառույթների հստակեցում և այլն):
Զեկույցից հետո Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները, փաստարկներն ու հակափաստարկները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա