Ռուս գործարարը Նաոմի Քեմփբելի դեմ ներկայացրել է 3 միլիոն դոլարի հայց
Ռուս գործարար, «Capital Group» զարգացման ընկերության համասեփականատեր Վլադիսլավ Դորոնինը 3 միլիոն դոլարի հայց է ներկայացրել սուպերմոդել Նաոմի Քեմփբելի դեմ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:
Ձեռնարկատերը պնդում է, որ Քեմփբելը հրաժարվում է իրեն վերադարձնել այն փողը, որը ժամանակին վերցրել էր իրենից: Դորոնինը պնդում է որ սուպերմոդելը չի վերադարձնում իր ունեցվածքը, որը նա գնահատել է 3 միլիոն դոլար:
Ռուս գործարարը Քեմփբելի հետ հարաբերությունների մեջ է եղել 2008-ից 2013 թվականներին:
Գործակալությունը սուպերմոդելի ներկայացուցչին հարցում է ուղարկել այս պատմության վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա